Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:50 21-10-2024

ՄԻՊ 20-ամյակը նշվել է՝ առանց նախկին ՄԻՊ-երի

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կազմակերպել է միջոցառում։

Oragir.News-ը կապ հաստատեց ՄԻՊ ճշտելու՝ միջոցառմանը հրավիրվե՞լ են ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը, Կարեն Անդրեասյանը, Արման Թաթոյանը և Քրիստինե Գրիգորյանը։

ՄԻՊ-ից հայտնեցին, որ այսօրվա միջոցառմանը նրանք չեն հրավիրվել, քանի որ այսօրվա միջոցառմանը մասնակցում են գործող պաշտոնյաներ։ Նրանցից զատ՝ մասնակցել են նաև, դեսպաններ, միջազգային գործընկերներ։ Այս միջոցառումները շարք են լինելու։ Ինչ վերաբերվում է նախկին ՄԻՊ-երին հրավիելու հարցին, ապա ՄԻՊ-ից հայտնեցին, որ այլ միջոցառում ևս լինելու է, որտեղ հրավիրված են լինելու բոլոր ժամանակների պաշտպաններ և աշխատակիցներ։

Դիտարկմանը, քանի որ նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, ով ներկայումս ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետն է՝ ներկա է միջոցառմանը, ՄԻՊ-ից հայտնեցին․

«Այո, որպես կառույցի ղեկավար է ներկա»։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ, հասկանալու՝ ինչպես է նա վերաբերվում այն հանգամանքին, որ իրեն չեն հրավիրել ՄԻՊ 20 ամյակի միջոցառմանը։ Նրա խոսքով՝ ավելի շատ հուզում է ՄԻՊ հաստատության ներկայիս վիճակը։

«Չեմ վերաբերվում։ Ես չեմ ուզում անձնավորեմ, որովհետև ոչ միայն ես չեմ հրավիրված, այլ ինչքան գիտեմ՝ որևէ մեկ այլ ՄԻՊ չի հրավիրվել։

Ինձ ավելի շատ հուզում է ՄԻՊ հաստատության վիճակը։ Իմ կարծիքով՝ այդ ինստիտուտն ունի կայանալու բավականին դժվար պատմություն, մենք ունենինք բարձունքներ, որոնց հասել էր չորրորդ ՄԻՊ Արման Թաթոյանը, և դրանից հետո համեմատությունը ծանր է»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրավիրվել է և ներկա է եղել միջոցառմանը՝ Ալավերդյանը նկատեց․

«Նա, որովհետև, նշանակված է, կներեք խոսքիս համար՝ այս իշխանության կողմից։ Այս իշխանությունը փաստորեն՝ բոլոր անկախ հաստատությունները դիտարկում է որպես իր կցորդը։ Ես ո՛չ Քրիստինե Գրիգորյանին եմ ճանաչում, ո՛չ Անահիտ Մանասյանին եմ ճանաչում, բայց ցավով եմ կրկնում, որ նսեմացնում են հաստատության նշանակությանը»,- նշեց նա։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև մյուս նախկին ՄԻՊ-երից։ Սակայն մեզ չհաջողվեց կապ հաստատել նրանց հետ։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
19:02 Լեհաստանում հայտնաբերված նավթագազային խոշոր հանքավայրը մտահոգություն է առաջացնում
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը