copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:57 19-10-2024

ՆԱՏՕ-ն ՌԴ սահմանակից դաշնակիցներին կտրամադրի F-35 ինքնաթիռներ

ՆԱՏՕ-ն կշարունակի ընդլայնել իր ներկայությունն արևելյան թևում՝ Ռուսաստանի Դաշնության հետ սահմանների մոտ, կավելացնի հակաօդային պաշտպանության համակարգերը, հրետանին, 5-րդ սերնդի կործանիչները: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

«Դաշնակիցներին կտրամադրվեն հավելյալ հակաօդային պաշտպանության և հրետանային համակարգեր, ժամանակակից ինքնաթիռներ՝ հիմնականում 5-րդ սերնդի F-35-եր»,- ասել է նա։

Նշենք, որ Ռուսաստանը բազմիցս մտահոգություն է հայտնել իր արևմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության առնչությամբ։ Կրեմլն ավելի վաղ հայտարարել էր, որ կարձագանքի «պոտենցիալ վտանգ ներկայացնող գործողություններին»։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը