copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:08 19-10-2024

«3+3» ձեւաչափի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր. Թուրքիայի ԱԳՆ

«3+3» ձեւաչափով հանդիպման արդյունքներով, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում, ընդունվել է համատեղ հռչակագիր, նշվել է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։

Նշվել է որ հանդիպմանը, որին մասնակցել են Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները, դիտարկվել են Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացման վերաբերյալ հարցեր։

«Տեղի ունեցավ կարծիքների փոխանակում տարածաշրջանային համագործակցույթան խորացման վերաբերյալ կոնկրետ նախագծերի իրականացման միջոցով։ Հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հռչակագիր։ Համատեղ հռչակագրում ընդգծվում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության ավանդը երկրների միջեւ վստահության ամրապնդման, ինչպես նաեւ բարգավաճման եւ կայունության ապահովման գործում։ Որոշվեց ուսումնասիրել համագործակցության հնարավորությունը տրանսպորտի, կապի, առեւտրի, էներգետիկայի, ներդրումների եւ փոխգործակցության ոլորտում։ Հռչակագրում նաեւ ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության աջակցման կարեւորությունը երկխոսության միջոցով։ Հանդիպումից հետո նախարարներին ընդունել է նախագահ Էրդողանը։ Թուրքիան կշարունակի համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ՝ Հարավային Կովկասում ամուր խաղաղության եւ համագործակցության ամրապնդման նպատակով»,- նշվել է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին
23:40 Հանցավոր խմբավորման պարագլուխ Դանիել Քինահանը Դուբայից արտահանձնվել է Դուբլին