copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:52 19-10-2024

8-ամյա Աստղիկը տան փոքր երեխան էր, խելացի, համեստ, հրաշք աղջիկ էր․Շատինի դպրոցի տնօրեն

«Հայրը երեխայի համար թույլտվություն է վերցրել դասի ընթացքում։ Ասել է `գնացեք,ես հիմա կգամ, կհասնեմ։ Ճանապարհը անցնելու ընթացքում երեխան վթարվել է։ Արդեն դրսում տեղյակ չեմ`ինչպես է եղել դեպքը,բայց իրենց տուն տանող մշտական ճանապարհն է եղել»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Բաբայանը։

Դպրոցի տնօրենի հայտնած տեղեկության համաձայն` 8-ամյա Աստղիկը 4-րդ դասարանում էր սովորում։ Տան միակ երեխան չի եղել, իրենից մեծ 2 եղբայր ուներ։

«Շատ խելոք, խելացի, գրագետ, սովորող, երգող, բանաստեղծություններ ասմունքող երեխա էր։ Պարի խմբակ էր հաճախում։ Չափից դուրս համեստ,հրաշք աղջիկ էր։ Սա անդառնալի կորուստ է բոլորիս համար...»,-ասաց Գոհար Բաբայանը։

Հիշեցնենք, որ Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակնեդանացման բաժանումունքում գիտակության չգալով մահացել է Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Աստղիկ Ս.-ն:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին