copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:36 19-10-2024

Դատախազության աշխատանքից լիովին գոհ քաղաքացիների թիվն ավելացել է

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, որին մասնակցել է 18 տարին լրացած 1,503 անձ: Այդ մասին հաղորդագրություն են տարածել Դատախազության մամուլի ծառայությունից։

2024 թվականի սեպտեմբերին իրականացված հարցման մասնակիցների 12%-ը նշել է, որ լիովին գոհ է Դատախազության աշխատանքից (2023 թվականի դեկտեմբերին՝ 11%-ը, 2023 թվականի մարտին՝ 7%-ը), 25%-ը` ավելի շուտ գոհ է Դատախազության աշխատանքից (2023 թվականի դեկտեմբերին՝ 28%-ը, 2023 թվականի մարտին՝ 24%-ը): Ավելի շուտ գոհ չի եղել հարցվածների 17%-ը (2023 թվականի դեկտեմբերին՝ 17%-ը, 2023 թվականի մարտին՝ 24%-ը), ընդհանրապես գոհ չի եղել 28%-ը (2023 թվականի դեկտեմբերին՝ 26%-ը, 2023 թվականի մարտին՝ 26%-ը). հարցման մյուս մասնակիցները դժվարացել կամ հրաժարվել են պատասխանել:

Այսպիսով, 2024 թվականի սեպտեմբերին իրականացված հարցման արդյունքներով՝ Դատախազության աշխատանքից լիովին գոհ անձանց ցուցանիշը, 2023 թվականի մարտին անցկացված հարցման ցուցանիշի համեմատ, աճել է 5 տոկոսային կետով, ավելի շուտ գոհ անձանց ցուցանիշը՝ 1 տոկոսային կետով, ավելի շուտ գոհ չլինող անձանց ցուցանիշը պակասել է 7 տոկոսային կետով, ընդհանրապես գոհ չլինող անձանց ցուցանիշն աճել է 2 տոկոսային կետով:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին