copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:42 15-10-2024

Պետք է համառ և տքնաջան աշխատել, որպեսզի մեր երկիրը երբեք չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը գրում է․

«Իր համահեղինակներ Ջեյմս Րոբինսոնի և Սայմոն Ջոնսոնի հետ միասին, այս տարվա Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը ստացել է ծագումով հայազգի, Ստամբուլում ծնված և մեծացած, և հիմնականում ԱՄՆ-ում աշխատող տնտեսագետ Դարոն Աճեմողլուն։

Սա կարևորագույն ձեռքբերում է այս գիտնականների համար, քանի որ նրանց հեղինակած աշխատությունները դեռևս շատ թարմ են (Նոբելյան մրցանակները հաճախ տրվում են գիտական աշխատությունների հրապարակումից 30-40 տարի անց): Աճեմողլուի և Րոբինսոնի կողմից առավել նշանավոր աշխատությունը՝ "Ինչու են ազգերը ձախողում" հրապարակվել է ընդամենը 12 տարի առաջ, և թեև շատ հարցերում վիճելի է, միանգամից համաշխարհային բեստսելեր է դարձել։

Այս հիմնարար աշխատության կարևորագույն թեզը երկրների տնտեսական հաջողության, և նրանցում գործող քաղաքական համակարգի միջև կապի բացահայտումն է բազմաթիվ երկրների օրինակով։ Հեղինակները ծավալուն ապացույցներ են ներկայացնում առ այն, որ այլ հավասար պայմանների դեպքում, տնտեսական հաջողության են հասնում այն երկրները, որտեղ քաղաքական համակարգը մրցակցային և ներառական է, արդյունքում դատական համակարգն ավելի անկախ և արդյունավետ է, գործարարների վրա քաղաքական ճնշումը և կոռուպցիոն բեռը՝ զգալիորեն պակաս, տնտեսության տարբեր ոլորտներ մուտքի և գործունեության ազատությունը՝ շատ ավելի բարձր։

Թեև այս օրինաչափությունից որոշակի բացառություններ ևս կան, ընդհանոր առմամբ նմանատիպ երկրների դեպքում այն հստակ գործում է։ Առավել ակնառու են Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների միջև տարբերությունները՝ ներառական, ժողովրդավար և կայուն քաղաքական համակարգ ունեցող երկրները շատ ավելի մեծ տնտեսական հաջողության են հասել, քան նրանք, որտեղ գերիշխել է մեկ կուսակցություն, կամ եղել է ռազմական դիկտատուրա։

Մեզ համար այստեղից կա մի պարզ հետևություն՝ պետք է համառ և տքնաջան աշխատել, որպեսզի մեր երկիրը երբեք չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի, որպեսզի դատարանները անկախ լինեն, իրավունքը՝ գերակա, քաղաքական հակառակորդներին շինծու գործերով չկալանավորեն, իսկ գործարարներն էլ ու նրանց ձեռնարկությունները չդառնան կամայական բռնազավթման թիրախ։ Ցավոք, այսօր մենք դեռ հեռու ենք դրանից (և շարունակում ենք հեռանալ), սակայն եթե ցանկանում ենք կենսունակ մնալ, և հաջողության հասնել մեր գիշատիչ արտաքին միջավայրում, ուրիշ այլընտրանք չունենք։

Այսքանով ջերմորեն շնորհավորւմ եմ պարոն Աճեմօղլուին և նրա գործընկերներին, և հույս հայտնում, որ երբևիցե կկարողանանք նրանց հետ անմիջական աշխատել ի բարօրություն մեր ազգի ու պետության»։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան