copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:00 11-10-2024

Գյումրեցի երիտասարդ ֆուտբոլիստ է մահացել. նա «Շիրակ» ՖԱ ակադեմիայի սան էր

Oragir.News-ի տեղեկություններով՝ Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում 16-ամյա տղա է մահացել։

Մահացած տղան «Շիրակ» ՖԱ ակադեմիայի սան Նարեկ Գրիգորյանն է։

Նա Շիրակի մարզի Ամասիա համայնքից է։

«Ֆուտբոլի ժամանակ ընկել է վայր, ուսը ջարդել է, Գյումրի ԲԿ-ում ուսը վիրահատել են, և հետո պարզվել է, որ գլխին վնասվածք կա, մինչեւ սկսել են գլխի վնասվածքով զբաղվելը, տղայի վիճակը վատացել է։

Տեղափոխել են Երևան, կատարվել է վիրահատություն, 3 օր անց գիտակցության չգալով` 16-ամյա Նարեկ Գրիգորյանը մահացել է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է մեր աղբյուրը։

Oragir.News-ը պարզաբանում է ստացել նաև Գյումրի ԲԿ-ից։

Փոխտնօրեն Կարեն Գևորգյանը հաստատել է տեղեկատվությունը, նշել, որ անհրաժեշտ միջամտությունը արվել է և նեղ մասնագիտական վիրահատության համար տղային սանիտարական ավիացիայով տեղափոխել են Երեւան, որտեղ էլ վիրահատությունից 2-3 օր անց գիտակցության չգալով` մահացել է։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը