Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:05 11-10-2024

Պետք է օգտագործենք հնարավորությունը՝ Ադրբեջանին պարտադրելու, որ կատարի մարդասիրական դրույթները

Որքան մոտենում է COP29 համաժողովի օրը, այնքան միջազգային դաշտում որոշակի ակտիվություն գերիների, ռազմագերիների հարցով նկատվում է, երեկ էլ տեղեկացանք, որ Եվրոպական խորհդարանում է պլանավորվում այս թեմաներով քննարկում իրականանցել: Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Սա ժամանակահատված է, որ աշխարհի ուշադրությունը դեպի Ադրբեջան է տանելու, և մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորություններն այս՝ Ադրբեջանի վրա սևեռված ժամանակահատվածում, պարտադրել, որ կատարի մարդասիրական դրույթները, հակառակ դեպքում Ադրբեջանն ավելի կոգևորվի հետագա անպատժելիությունից»,- ասաց նա:

Ստեփանյանի խոսքով՝ սա այն թեման է, որի մասին լռել ուղղակի չխոսել կամ անտեսման մատնել իրավունք չկա և որ խոսքը մարդկանց ճակատագրերի մասին է, պահանջը միշտ պետք է ներկայացվի հնարավորինս ավելի մեծ ճնշում գեներացնելու համար:

Հարցին՝ ինչո՞ւ ՄԱԿ-ում Փաշինյանը չխոսեց Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրից, Ստեփանյանն արձագանքեց․ «Թե ինչո՞ւ չխոսեց, դա պետք է հարցնել Փաշինյանին, բայց մենք շատ անգամ նշել էինք, որ դա բացառիկ հնարավորություն էր այս կարևոր հումանիտար հարցը բարձրաձայնելու համար, ևս մեկ անգամ միջազգային բարձր ատյանից միջազգային հանրության ուշադրությունը դրա վրա հրավիրելու համար»:

Նրա կարծիքով՝ Հայաստանն ավելի ակտիվ քայլեր պետք է ձեռնարկի միջազգային հարթակում, հատկապես նոյեմբերին ընդառաջ, այս հարցը հնչեցնելու համար: Նա նաև նշեց, որ անընդունելի քայլ կլինի ՀՀ մասնակցությունը COP29-ին այն պարագայում, երբ ունենք գերիներ և չճշտված ճակատագրեր:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը