copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:53 11-10-2024

Երևանում «Ford Transit»-ը վերածվել է մոխրակույտի. ժամանել են հրշեջները. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարիա Յակոբսենի փողոցում ավտոմեքենա է այրվում:

Մինչ հրշեջների ժամանումը՝ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ փորձել էին պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները՝ օղակի հրամանատար Ավագ Առուստամյանի գլխավորությամբ, մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: