Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:23 10-10-2024

Դասախոսներն ու ուսանողները պետք է բողոքեն. հարցում՝ մարզային բուհերը փակելու մասին

ԵՊՀ նախկին դոցենտ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում ամրագրված Ակադեմիական քաղաքի գաղափարը կյանքի կոչվելու պարագայում մարզային բուհերում ու մասնաճյուղերում սովորող 9 հազար ուսանող կանգնելու է կա՛մ բարձրագույն կրթություն չստանալու, կա՛մ մարզը լքելու երկընտրանքի առաջ։ Մարզային բուհերում դասավանդող 1400 դասախոս կանգնելու է կա՛մ դասավանդումից հրաժարվելու, կա՛մ մարզը լքելու (ընտանիքով կամ ընտանիքից կտրվելով) երկընտրանքի առաջ։ Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ մարզերում գործում է 10 բուհ և 12 մասնաճյուղ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ իրենց կարծիքով՝ ինչո՞ւ են մարզերում փակվելու 2 տասնյակ բուհեր։

Հրացվածներից մի քանիսն ասացին, որ տեղյակ չեն, թե բուհերը փակվելու են սակայն, դեմ են որոշմանը։
«Լավ չեն անում, որ փակում են, ինչքան ուսանողները շատ լինեն, աճենք, զարգանանք, այնքան լավ»,- ասաց քաղաքացիներից մեկը։

«Վերևները սոված են, դրա համար էլ փակում են»,- նշեց մեկ այլ անցորդ։

Մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են