Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:51 09-10-2024

Հաշմանդամության վերելակն ավարտվում է աղբամանով. քաղաքապետարանի պարզաբանումը

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Oragir.News-ն ահազանգ է ստացել հաշմանդամ քաղաքացուց, ով բողոքել է, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի գետնացումում հաշմանդամների համար տեղադրված վերելակից հնարավոր չէ օգտվել, քանի որ այն չի կատարում իր ֆունկցիան։ Հաշմանդամներն այդ վերելակով օգտվելու պարագայում հայտնվելու են աղբարկղում, որը տեղադրված է վերելակի վերջում։

Oragir.News-ն այցելեց ահազանգողի նշած վայրը, որտեղ տեսախցիկը ֆիքսեց, որ իսկապես, վերելակի վերջում աղբի տոպրակներով լցված աղբաման է տեղադրված, ինչը փաստացի չի նպաստում հաշմանդամների տեղաշարժին։ Եթե նրանք փորձեն օգտվել այս վերելակից, ապա ամենայն հավանականությամբ ընկնելու են աղբարկղը։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստացավ Երևանի քաղաքապետարանից։ Քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ վերելակը բոլորովին վերջերս է տեղադրվել և դեռ շահագործման չի հանձնվել, քանի որ հոսանքը դեռ ցանցին միացված չէ, իսկ աղբամանը տեղադրվել է, քանի որ տեղեկացել են, որ հոսանք դեռ չկա, այսինքն՝ վերելակը դեռ չի աշխատում, իսկ աշխատելուց հետո այն կհանվի։

«Առաջիկա օրերին վերելակի հոսանքի հարցը կլուծվի, և այն կհանձնվի շահագործման»,-ասացին լրատվության վարչությունից։

Մանրամասնեը՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում