Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 10:00 09-10-2024

ՀՀ-ն ավելի շատ մոտ է պատերազմին, քան խաղաղությանը. հարցում

Վերջին շրջանում ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են խոսում պատերազմի սպառնալիքի մասին։ Այդ մասին ասել է Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից, Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության միջազգային համաժողովում։ Իսկ օրեր առաջ Փաշինյանն ԱԺ ամբիոնից չբացառեց, որ նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրելուց հետո ագրեսիայի վտանգը չի վերանալու։

Քիչ չեն նաև փորձագետները, որոնք կանխատեսում են, թե ռուս-ադրբեջանական միացյալ ուժերը մտադիր են ներխուժել ՀՀ տարածք, զավթել Սյունիքի մի հատվածը, կտրել հայ-իրանական սահմանը, որ լիարժեք շրջափակման մեջ վերցնեն Հայաստանն ու խոչընդոտեն Հարավ-հյուսիս ավտոճանապարհային գլոբալ նախագիծը։


Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել՝ «Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը հիմա ավելի մոտ է պատերազմի՞ն, թե՞ խաղաղությանը»։



Հարցվածների մի մասն ասաց, որ ՀՀ-ն մոտ է խաղաղությանը, մի մասն էլ վստահեցրեց, որ պատերազմի վտանգ կա։

«Այս պայմաններով խաղաղություն մեզ պետք չէ. պատերազմին ավելի մոտ ենք»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին նաև ՀՀ ԱԳՆ-ն էր հայտարարել՝ «... Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»:


Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են

Ձեզ գուցե հետաքրքրի