Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 09-10-2024

Ասֆալտապատումը որակով չի արվում և երկու ամսից քանդվում է. Փաշինյանը խաբել է. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «2018 թվականի հուլիսի 10-ին ՀՀ Կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր կառավարության օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի»:

Սակայն իրականում Հայաստանում թեեւ ճանապարհների ասֆալտապատման մեծ ծրագրեր են իրականացվում, սակայն այդ ասֆալտը շատ արագ շարքից դուրս է գալիս։ Անգամ վերակառուցված ճանապարհները վերակառուցումից ամիսներ անց դառնում են ոչ պիտանի։

Մասնավորապես, 2020 թվականի պատերազմից հետո Գորիս-Կապան մայրուղին թշնամուն հանձնվեց, եւ վարորդներին հատկացրեցին Տաթեւ-Աղվանի վերանորոգված շրջանցիկ ճանապարհը։ Սակայն այն չդիմացավ անգամ կես տարի։ 11․08․2022թ․ կառավարությունը լրացուցիչ գումար հատկացրեց Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային Տաթեւ-Աղվանի ճանապարհի վերակառուցման համար։ Նիկոլ Փաշինյանն արդարացավ, թե՝ ճանապարհը նախատեսված չէր բեռնատարների համար, միջհամայնքային ճանապարհ էր եւ այլն։

26․07․2023թ․ խորհրդարանում քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին դիմելով՝ ասաց․ «Անկեղծ՝ կապված վերջին երեք տարիներ հետ, երբ ես հետեւում եմ ասֆալտապատմանը Հայաստանում, եկել եմ այն եզրահանգման, որ պետությունն ուղղակի ավել փող ունի, ուղղակի փող է ծախսում՝ աշխատանք ապահովելու, չգիտեմ՝ աշխատանք ցույց տալու։ Փակ քննարկում է, մենք մերոնցով ենք, ասեմ էլի, որովհետեւ ամենաուշը երկու ամիս հետո ասֆալտը գոյություն չունի»։

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ընդհատեց՝ հուշելով, որ իրենք իրենցով չեն, ուղիղ եթեր է։ Նարեկ Ղահրամանյանը զարմացած հարցրեց՝ «ուղիղ եթե՞ր է»։ Թունյանը ասաց, որ լրագրողները լուսաբանում են եւ անհարմար բացահայտում ստացվեց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են