Տեսանյութ Ներքին 1 տարի առաջ - 12:50 08-10-2024

Բացառիկ կադրեր. «Դոմուս»-ի շենքը` հրդեհից հետո

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր էր մեկնել 17 մարտական հաշվարկ։

Հրդեհը տարածվել էր պահեստից դեպի խանութի տարածք։ Ծուխը տեսանելի է եղել մի քանի կմ-ից:

Հրդեհից 2 ժամ անց դեռեւս կրակը մարված չէր։ Տուժածների մասին տեղեկություններ չկան, ներսում եղած մարդիկ հասցրել են դուրս գալ։ Վերջին տվյալներով հրդեհը տարածվել է 2500-3000ք․ տարածքում։

Oragir.News-ն այսօր եղել է դեպքի վայրում, տեսանկարահանել հրդեհված շենքը, որտեղից դեռևս շարունակում է ծուխ դուրս գալ, ինչի պատճառը խանութ-սրահի 2-րդ հարկում այրված փափուկ կահույքի սպունգն է։

Նշենք, որ շենքի մոտ ամբողջ գիշեր հրշեջ-փրկարարները հերթապահել են՝ կրակի հնարավոր տարածումը կանխելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում