Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:45 08-10-2024

Դիլիջանում 18-ամյա տղան էլեկտրահարվել և տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Դիլիջանի բաժին են զանգահարել «Դիլիջան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Թբիլիսյան 63 հասցեում վերամբարձ կռունկով աշխատելիս էլեկտրահարվելու հետևանքով «էլեկտրահարություն» ախտորոշմամբ շտապօգնության խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Գոռ Կ․-ին:

Արդեն հիվանդանոցում տուժած Գոռ Կ․-ն հայտնում է, որ նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, ինքը գտնվել է Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղու 63 հասցեում գործող իր քեռուն, Տավուշի մարզի բնակիչ 43-ամյա Սամվել Ս․-ին պատկանող Ա/Ձ-ի տարածքում, որտեղ Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Վարդան Վ․-ն իրեն պատկանող ավտոկռունկով տախտակներ բեռնելու նպատակով ամբարձիչը բարձրացրել է վեր ու չի նկատել տարածքով անցնող հոսանքի լարերը, ամբարձիչը դիպել է հոսանքի լարերին, այդ պահին ինքը ցանկացել է ամբարձիչի կեռը հանել ամրացված տեղից և հոսանքահարվել է:

Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը