Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:12 07-10-2024

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային տնօրենն այցելելու է Հայաստան

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը 2024 թվականի հոկտեմբերի 8-ից 10-ը կիրականացնի իր առաջին այցը Հայաստան․ տեղեկացնում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակից։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը 2024 թվականի հոկտեմբերի 8-ից 10-ը կիրականացնի իր առաջին այցը Հայաստան: Այս շրջադարձային այցն ընդգծում է ՄԱԲՀ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը և մյուս գործընկերներին՝ ժողովրդագրական դիմակայունության ամրապնդման և Հայաստանի ժողովրդագրական նոր ռազմավարության իրականացման հարցում, ինչպես նաև սեռական և վերարտադրողական առողջության, գենդերային հավասարության և երիտասարդության հզորացման հետ կապված հրատապ մարտահրավերների լուծման գործում: Այցի ընթացքում տիկին Բաուերը բարձր մակարդակի քննարկումներ կանցկացնի կառավարության պաշտոնյաների, խորհրդարանի անդամների, Մարդու իրավունքների պաշտպանի, դոնոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ երկարաժամկետ լուծումների համար ռազմավարություններ դիտարկելու և բնակչության արագ փոփոխության պայմաններում Հայաստանի ժողովրդագրական դիմակայությունը բարձրացնելուն աջակցելու նպատակով։

Այցի ուշադրության կենտրոնում է լինելու ՄԱԲՀ Հայաստանի համար 2026-2030 թվականների գործողությունների ծրագրի փաստաթղթի մշակումը: Այցը կնպաստի ազգային առաջնահերթությունների և դրանց ՄԱԲՀ աջակցության ռազմավարական համապատասխանեցման վերաբերյալ բաց երկխոսությանը: Ավելին, տիկին Բաուերը, օգտվելով առիթից, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և հիմնական գործընկերներին կներկայացնի ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին: ՄԱԲՀ տարածաշրջանային տնօրենի այցը Հայաստան առանցքային պահ է ավելի ամուր գործընկերային հարաբերություններ խթանելու և բոլոր հայաստանցիների համար դեպի ավելի դիմակայուն, արդար և առողջ ապագա առաջընթացն արագացնելու համար:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը