Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:35 01-10-2024

Տիգրան Ավինյանն այցելել է Հռոմի երթևեկության կառավարման կենտրոն

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետության մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է երթևեկության կառավարման կենտրոն: Շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է երթուղային ցանցի բնականոն աշխատանքը:

Կենտրոն այցի ընթացքում երևանյան պատվիրակությանն են ներկայացվել Հռոմի երթևեկության կառավարման մշակված լուծումներն ու ոլորտի զարգացման քաղաքականությունը: Որպես հիմնանպատակ, որոշակի լուծումներով, առաջարկվում է Հռոմում զգալիորեն նվազեցնել մեքենաների քանակը, ինչն էլ հնարավորություն կտա ապահովել շարժունակություն:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանը ևս նախաձեռնել է տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրեր, որոնք համակարգային լուծումներ են նախատեսում: Համայնքային հավաքակայանի համալրմանը զուգահեռ՝ ավարտին է մոտենում տոմսային նոր համակարգի ամբողջական ներդրման գործընթացը, շարունակվում են ավտոբուսի համար նախատեսված գծերի առանձնացման, երթևեկության կազմակերպման փոփոխության աշխատանքները, դիտարկվում է նոր կանգառասրահների, «խելացի» լուսացույցների տեղադրումը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով