Մշակույթ Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:16 30-09-2024

Մենք Հայաստանը դարձնում ենք ծիծաղի առարկա․ Էդուարդ Միլիտոնյան

Գրողների միության նախագահ Էդքուարդ Միլիտոնյանը սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում հրավիրված է եղել Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տունը պետակացնելու հարցով քննարկմանը։

Oragir.News-ը այսօր՝ սեպտեմբերի 30-ին, այցելեց Գրողների միություն, զրուցեց Էդուարդ Միլիտոնյանի հետ՝ պարզելու, թե ում հետ է եղել քննարկումը և դրա շրջանակներում Միությունների նախագահները ինչ հարցեր են առաջ քաշել։

«Մենք հանդիպել ենք ԿԳՄՍՆ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Վլադիմիր Վարդանյանը»,-հայտնեց Էդուարդ Միլիտոնյանը։

Միլիտոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ծաղկաձորի ստեղծագործական տունը միությունների անդամների միջոցներով է նորոգվել և կառուցվել։

«Սովետի օրոք ստեղծագործական միություններիի անդամները, մենք՝ գրողներս, մեր գրքերի հոնորարներից որոշակի տոկոս փոխանցում էինք Միութենական գրական ֆոնդ։ Յուրաքանչյուր գրող այստեղ ուներ իր մասնակցությունը»,-ասաց նա։

Գրողների միության նախագահը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս հարցը վերաբերում է ոչ միայն միություններին, այլ նաև 27000 գույքի և շինության։

Միլիտոնյանի համար շատ զարմանալի էր այն, որ նրանք դատական նիստին ներկա են լինելու երրորդ անձի կանգավիճակով։ Գլխավոր դերում լինելու է ՀՀ Կադաստրի կոմիտեն։

Նրա խոսքով՝ մենք Հայաստանը դարձնում ենք ծիծաղի առարկա։

Հիշեցնենք, որ Հայաստանի գրողների միության անդամ Դավիթ Մուրադյանն ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Ծաղկաձորի գրողների միության տունը դատական կարգով խլում են իրենցից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան