copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:22 30-09-2024

Փաշինյանը նշել է՝ ինչն է բոլոր պրոբլեմների լուծման բանալին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում ներկա է գտնվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) նոր Սմարթ կենտրոնի կառուցման հիմնարկեքի և ՔՈԱՖ Սմարթ ավանի առաջին կառույցի՝ Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնի բացման արարողությանը։

Վարչապետը ողջունել է ներկաններին, շնորհակալություն հայտնել ՔՈԱՖ հիմնադրամին և բարերար Յուրեջյան ընտանիքին այս նախաձեռնության համար: Կառավարության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության հարաբերություններում առկա որոշակի նրբություններին, որոնք պետք է փոփոխվեն, քանի որ այսօր ՀՀ-ի օրակարգն ու կարիքները փոխվել են, և այստեղ յուրաքանչյուրը կարող է իր աշխատանքով հաց վաստակել: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Սփյուռքի և Հայաստանի համագործակցության կամ Սփյուռքի ներուժի օգտագործման նոր մոդելն այն է, որ Սփյուռքը Կառավարության, այլ կազմակերպությունների հետ օգնում, հարթակ է ստեղծում, որ մարդիկ կարողանան հաց վաստակելու նոր հմտություններ ձեռք բերել:

«Եվ այս մոդելն արդեն իսկ իրեն արդարացրել է, և ես ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության համար»,- ասել է վարչապետը:

Եվ այդ համատեքստում վարչապետն ընդգծել է կրթության և գիտելիքի կարևորությունը. «Ես ուզում եմ անդրադառնալ հույսի մասին այն կարևոր խոսքերին, որ այս ամբիոնից հնչեց: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է ընկած հույսի և հուսահատության արանքում: Իմ համոզմամբ՝ հույսի և հուսահատության արանքում միայն մի բան կա՝ կրթությունն ու գիտելիքը: Ընդ որում` սա վերաբերում է և՛ անհատին, և՛ ազգին, և՛ պետությանը, որովհետև հույսը կամ հուսահատությունը սեփական իրադրությունը կառավարելու անընդունակությունն է կամ կարողությունների պակասությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն այդ առումով կարևորել է Սմարթ կենտրոնների գործունեությունը, որովհետև այդ նախաձեռնություններն օգնում են մարդկանց գիտելիքներ ձեռք բերել: Կառավարության ղեկավարն արձանագրել է՝ և՛ պետական, և՛ անհատական, և՛ ազգային, և՛ համայնքային մակարդակում ցանկացած ճգնաժամ, պրոբլեմ գիտելիքի պակասից է, մենք՝ որպես անհատ, որպես ազգ, որպես պետություն ունենք կրթվելու կարիք, և մեր բոլոր պրոբլեմների լուծման բանալին կրթությունն է:

«Չեմ ուզում որևէ մեկի մոտ տպավորություն ստեղծվի, որ մեզ մեղադրում եմ անկիրթ լինելու մեջ: Ամենևին դրա մասին չէ խոսքը, որովհետև կարծում եմ՝ նախ կրթությունը երբեք շատ ու բավարար չի լինում, և երկրորդ՝ կրթության անհրաժեշտությունը և առաջնահերթությունն ընդգծելը կրթված լինելու ամենաառաջնային չափանիշն ու ցուցանիշն է», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի ու կարիքների վրա: Արմավիրում Սմարթ կենտրոնի կառուցման, ինչպես նաև Երեխայի և ընտանիքի նոր կենտրոնի հիմնման նպատակներից է ստեղծել կրթական հավասար հնարավորություններ մարզի բնակիչների համար։ Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները և դասավանդման նորարարական մեթոդաբանությունը՝ Սմարթ կենտրոնը երեխաներին և երիտասարդներին ոչ ֆորմալ անվճար կրթության հնարավորություններ կառաջարկի: Իսկ Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնը կմատուցի տարբեր տարիքային խմբերի երեխաների զարգացման, հոգեբանական, լոգոպեդական և սոցիալական աշխատանքի համապարփակ ծառայություններ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում