Ներքին Տեսանյութ Ըստ էության 1 տարի առաջ - 19:30 16-09-2024

Ըստ էության․ Կյանքում կան նաև գողական բարքեր, դրա՞նց էլ պետք է մոտ լինենք

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին։

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի հայատարարությանը, որ դպրոցը պետք է մոտ լինի կյանքին, Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ սա բավական բազմանշանակ արտահայտություն է։

«Կյանքում այնքան վատ բաներ կան․ օրինակ՝ կյանքում կան նաև գողական բարքեր, դրան էլ պե՞տք է մոտ լինենք։ Այդ առումով ես այդ արտահայտությանը կողմ չեմ։ Կան արժեքային բաներ, որտեղ մենք պետք է շատ զգույշ լինենք։ Կրթությունը մի կողմից երեխային պետք է նախապատրաստի կյանքին, բայց մյուս կողմից կրթությունը երեխային պետք է նախապատրաստի ավելի լավ կյանքի»,- ասաց նա։

Խոսելով Մայրենիի 3-րդ դասարանի դասագրքի վրա ՔՊ կուսակցության լոգոյի մասին՝ կրթության փորձագետը նշեց՝ ճանաչելով դասագրքի հեղինակներին՝ չի կարծում, որ դա որևէ քաղաքական միտում ունի։ Սակայն այնուամենայնիվ այդ ձեռքերը նշանը չպետք է լիներ դասագրքի վրա։

«Այդտեղ կարող են լինել համընկնումներ, սակայն հեղինակների մեծ մասին ճանաչելով՝ պետք է ասեմ, որ իրենք քաղաքականացված մարդիկ չեն, որ որևէ մեկին ցանկանան լավություն անել։ Այդ ձեռքսեղման նշանը միշտ եղել է, սակայն, եթե ես լինեի՝ հաշվի առնելով, որ դա խորհրդանշում է իշխող կուսակցությունը, այդ ձեռքսեղման նկարը ուրիշ ձևով կդնեի»,- նշեց փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի