copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:55 16-09-2024

Շաբաթ-կիրակի կոյուղաջրի գարշահոտը «անուշ է»․ «Վեոլիա Ջրի» պատճառով հակասանիտարական վիճակ՝ Երևանի 181 դպրոցում

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 181 հիմնական դպրոցում սովորողների ծնողներն ահազանգում են, որ դպրոցի մոտակայքում կեղտաջրերի և գարշահոտի պատճառով չեն կարողանում երեխաներին դպրոց ուղարկել։

Ծնողների խոսքով՝ հակասանիտարական վիճակ է դպրոցի ամբողջ տարածքում, կեղտաջրերը ողողել են հարակից տարածքը։

Oragir.News-ը կապ հաստատեց դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ այժմ խնդիրը փորձում են լուծել․

«Այս պահին ամբողջ տեխնիկական աշխատանքներն իրականացվում են, ջուրը մաքրվում է։ Անձրևները, երբ շատանում են, խնդիրը նորից գլուխ է բարձրացնում։ Ըստ պատկան մարմինների՝ փորձում ենք հարցը լուծել։ Առաջին հերթին զանգել ենք «Վեոլիա Ջուր», չնայած շաբաթ-կիրակի օրերին չեն գալիս, ոչնչով չեն օգնում։ Աշխատողներով փորձում ենք մաքրել, բայց դա լուրջ խնդիր է։ Մի քանի անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն իր միջոցներով հարցը լուծել է, բայց վթարը կրկնվում է»,-ասաց տնօրենը։

Oragir.News-ի հարցին՝ արդյոք եղե՞լ են դեպքեր, երբ տվյալ խնդրի պատճառով ծնողները երեխաներին հրաժարվեն ուղարկել դպրոց՝ տնօրենը պատասխանեց․

«Դեռևս նման դեպք չի եղել, քանի որ մենք հրատապ փորձել ենք հարցը լուծել։ Այս անգամ, պարզապես՝ կիրակի օր համընկավ, և ոչ մի միջոց չտրամադրվեց «Վեոլիա Ջրի» կողմից հարցը լուծելու համար»,-եզրափակեց տիկին Արեյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»