copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:07 13-09-2024

Գեղարքունիքի մարզում ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա, հայհոյել, փորձել հարվածել նրանց․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկ Օհանյանը ժամը 07։15-ի սահմաններում Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում՝ Սևանա լճի վրա նկատել են ձկնորսությամբ զբաղվող նավակ, որը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Վարդան Նավասարդյանը, ումից պահանջել են ներկայացնել ձկնորսության վերաբերյալ փաստաթուղթ, սակայն վերջինս հայտնել է, որ հայտ է ներկայացրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին, դեռևս չի ստացել համապատասխան լիցենզիա և ավելացրել է, որ իր նավակը տեղից չի շարժվելու, մինչև նշված վայր չներկայանան «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ անց նշված վայր են ժամանել Ծովագյուղ գյուղի մի խումբ բնակիչներ, ովքեր վիճաբանել են պարեկների հետ, խոչընդոտել նրանց կողմից իրականացվող գործողություններին, հայհոյանքներ հնչեցրել ու այդ ընթացքում փորձել են հիշյալ նավակը հրելու միջոցով կրկին մտցնել Սևանա լիճ։ Հանդիպելով պարեկների դիմադրությանը ներկաներից 1 անձ մետաղյա խողովակով 2 անգամ փորձել է հարվածել, ինչպես նաև փորձել են նավակը շրջել պարեկի վրա, որի ընթացքում ՊԾ կարգախմբից Դանիելյանը և Օհանյանը կիրառել են «օդամղիչ պղպեղ»՝ խողովակով հարվածել փորձող անձի վրա: Վիճաբանության ընթացքում վերջիններս ՊԾ ծառայողների հասցեին հնչեցրել են սպառնալիքներ: Հիշյալ անձանց գործողությունների արդյունքում չի հաջողվել լողամիջոցը և նավակում առկա ձկները տեղափոխել բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 15։30-ի սահմաններում նշված լողամիջոցը, 25 հատ ընդհանուր 11 կգ քաշով «Սիգ» տեսակի ձկներով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Մանրամասները՝ սկզբնաբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում