copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:30 08-09-2024

Իսրայելի ողջ տարածքում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել, մասնակցել է շուրջ 750 հազար մարդ

Շաբաթ երեկոյան հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել Թել Ավիվի փողոցներ՝ մասնակցելով բողոքի ցույցերին, որոնք կոչ էին անում կառավարությանը հրադադարի համաձայնություն ձեռք բերել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ՝ ուղիղ 11 ամիս առաջ առևանգված գերիների ազատումն ապահովելու համար, գրում էր Իսրայելի Times-ը: Փոխանցում է News.am-ը։

Ամբողջ երկրի քաղաքներում մարդկային զանգվածներ էին հավաքվել, որոնք դեմ էին հանդես գալիս կառավարությանը և պնդում պատանդների գործարքի կնքումը: Բողոքի ակցիայի կազմակերպիչները հաշվել են, որ 500․000 մարդ է մասնակցել է Թել Ավիվի գլխավոր ցույցին, որը կազմակերպել էր Պատանդների ընտանիքների ֆորումը, ինչը, ըստ նրանց, հաստատել է նաև ոստիկանությունը:

Ըստ կազմակերպության, ևս 250․000 մարդ բողոքի ցույցերի է մասնակցել երկրի այլ շրջաններում:

Եթե ​​այս թվերը համապատասխանում են իրականությանը, ապա Թել Ավիվում տեղի ունեցած հանրահավաքը Իսրայելի պատմության մեջ ամենախոշոր ցույցն է:

Ոստիկանությունը Թել Ավիվում ցույցի ժամանակ հինգ ցուցարարի է ձերբակալել:

Միաժամանակ բողոքի ցույցեր են տեղի ունեցել ամբողջ երկրի քաղաքներում և խոշոր խաչմերուկներում, այդ թվում՝ Երուսաղեմում, Հայֆայում, Ռիշոն Լե Զիոնում, Բեեր Շևայում, Նաթանիայում և այլ վայրերում, ընդ որում կազմակերպիչները պնդել են, որ որոշ վայրերում տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել