copy image url
Ավելին 1 տարի առաջ - 12:27 07-09-2024

Աշխարհի ամենաթանկ կովն աճուրդում վաճառվել է ավելի քան 4 մլն դոլարով

Բրազիլիայում միլիոնավոր կովեր կան, բայց դրանից մեկը հատկապես շատ արտասովոր է։ Ձյունաճերմակ մարմնով հսկան գտնվում է անվտանգության տեսախցիկների, անասնաբույժի և զինված պահակների հսկողության ներքո։

Այս տարվա հունիսին կայացած աճուրդում նրա համար վճարել են ավելի քան 4 մլն դոլար։ Այդպիսով նա դարձել է ռեկորդակիր՝ ստանալով աճուրդներում երբևէ վաճառված ամենաթանկ կովը։ Այգ գումրը երեք անգամ գերազանցել է նախկին ռեկորդը։ Այն կշռում է 1100 կիլոգրամով, երկու անգամ ավելի ծանր է, քան իր ցեղատեսակի միջին չափահասը:

Նրան ձեռքբերած տերերը Բրազիլիայի մայրուղիներից մեկի երկայնքով կովի լուսնակարներով գովազդային վահականեր են տեղադրել՝ կոչ անելով գնալ ու տեսնել աշխարհի ամենագեր կովին։
AP-ն գրում է, որ անասնաբուծությունը Բրազիլիայի տնտեսական զարգացման հիմնական աղբյուրն է, և կառավարությունը ձգտում է նվաճել արտահանման նոր շուկաներ:

Viatina-19 ցեղատեսակի կովերը շատ հարմար է Բրազիլիայի կլիմայական պայմաններին, այն մսատու է։ Դրանք բարձր գներով վաճառվում են աճուրդներում, այնքան բարձր, որ հարուստ գյուղատնտեսները կիսում են դրանք միմյանց հետ։
Բազմացնելու նպատակով նույնիսկ այս կենդանիների սերմնահեղուկից պատրաստում են սաղմեր, տեղադրում դրանք փոխնակ կովերի մեջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից