Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:50 04-09-2024

Ձերբակալություններ Վանաձորում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով՝ երեկ ձերբակալություններ են տեղի ունեցել Լոռու մարզում։ Նախնական տեղեկություններով՝ կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել են Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի ղեկավարը եւ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մի շարք աշխատակիցներ, նաեւ՝ տնօրենը։ Խոսքը մոտ 10 անձի մասին է: Ֆաբրիկայի տնօրենը Բագրատ Դարբինյանն է։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեր հարցին ի պատասխան չհերքեցին փաստը, միայն փոխանցեցին, որ այս պահին մեկնաբանություն չունեն։

Վանաձորի քաղաքապետարանից տեղեկացանք, որ առավոտյան անսպասելիորեն քաղաքապետարան են ժամանել ԱԱԾ աշխատակիցներ եւ իրենց հետ տարել են ճարտարապետական բաժնի պետ Սուրեն Աբովյանին: Ի դեպ, նա Մամիկոն Ասլանյանի նշանակած կադրն է եւ անցնում է նաեւ Ասլանյանի քրեական գործով: Մեզ ասացին, որ համատիրությունից դրական բնութագիր են ներկայացրել Աբովյանի վերաբերյալ, որպեսզի կալանք չկիրառվի: Ինչ վերաբերում է «Գլորիա» ֆաբրիկային, ապա սա Վանաձորի ամենանիկոլական կոլեկտիվն է, որը 2018 թվականին փողոցից տուն չէր գնում եւ հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը