Ներքին Տեսանյութ Խորագիր 2 տարի առաջ - 21:00 01-09-2024

Խորագիր. «Շուստրի և դժբախտ». անցած շաբաթվա ամփոփումը

Oragir.News-ը նոր շարք է սկսում՝ «Խորագիր», որի ընթացքում ամփոփելու ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, քաղաքագետ, «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը և «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը։

Անդրադարձել են թեմաների, այդ թվում՝

Սահմանադրական փոփոխությունների մասին խոսակցությանը․ մի կողմից Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտում է խաղաղության հաստատումը, իսկ մյուս կողմից Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարում է, որ սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է 2027 թվականին։

Դիլիջանում արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումներին․ ի դեպ, հավաքի բուն նպատակն այդպես էլ անհասկանալի մնաց։

ԱԳՆ հայտարարությանը Բուլղարիայում մուտքի արգելքի մասին․ մատնանշեցին, որ մեղավորը մենք ենք։

Կառավարության նիստին, որով Նիկոլ Փաշինյանը հերթական անլուրջ օրակարգը ձևավորեց, ինչպես օրինակ «արգելոց» բառն այլ բառով փոխարինելու հրատապությունը, իսկ ահա լուրջ հարցերը չքննարկեցին, ընդունեցին չզեկուցվող հարցերի շարքում, ինչպես օրինակ ԱՆԻՖ-ը լուծարելու որոշումը, և այլ թեմաների։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում