copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:28 01-09-2024

Հայաստանը Ադրբեջանի կազմում տեսնող, յան-ով ազգանուն ունեցող «բլոգերին» հրավիրել են Երևան՝ դասախոսություն կարդալու

Բիզնես-շաբաթվա շրջանակներում Հայաստան է հրավիրվել յան ազգանունով անհայտ ծագման ոմն բլոգեր, որը Marriott հյուրանոցում սեմինար-քննարկում է ունենալու սեպտեմբերի 6-ին և 7-ին։

Սույն անձնավորությունը սեմինարն անցկացնելու է Դմիտրի Պոտապենկոյի հետ, որը տնտեսագետ և վերլուծաբան է, X5 Retail Group-ի հիմնադիրներից մեկը՝ Ռուսաստանի ամենամեծ և ամենահաջողակ բիզնեսներից։ Նա նաև եղել է Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու։

Բանն այն է, որը յան ազգանունով սույն բլոգերը հայտնի է իր կասկածելի գործունեությամբ և խիստ աղմկահարույց հայտարարություններով։

Որոշ ժամանակ առաջ համացանցում իր եթերներից մեկի ժամանակ նա հայտարարել էր, որ հայերն ու անդրբեջանցիները շուտով մի երկրի քաղաքացիներ կդառնան, քանի որ Հայաստանը կմտնի Արդբեջանի կազմի մեջ։ Նա հայտարարել էր նաև, որ Հայաստանն առհասարակ վասալ է, որը պետք է լինի կա՛մ Ադրբեջանի, կա՛մ Թուրքիայի, կա՛մ Ռուսաստանի տիրապետության տակ․ այն ինքնուրույն գոյություն ունենալ չի կարող։ Վերջինս անգամ ուրացել է իր ծագումը՝ հայտարարելով, որ իր հայրենիքը Վրաստանն է։

Մեկ այլ եթերի ժամանակ սույն անձնավորությունը չի թաքցրել, որ սեռական կապի մեջ է եղել 12-13 տարեկան երեխաների հետ։ Առհասարակ, վերջինս համացանցում զբաղվում է անչափահասների բռնաբարության քարոզով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում