copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:26 26-08-2024

Սևանում հարձակման է ենթարկվել ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 25-ին, Գեղարքունիքի մարզում ծեծի է ենթարկել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս գտնվելիս է եղել արձակուրդում և Սևանի լողափերից մեկում ընտանիքի հետ հանգստանալիս է եղել, երբ նկատել է, որ մի խումբ անձինք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցնում, և Ա. Սահակյանը հորդորել է նրանց դադարեցնեն նման անհարգալից պահվածք, ինչը դուր չի եկել նրանց ու հարձակվել ու ծեծի են ենթարկել նրան։

Վերջինը նաև կոտրվածք է ստացել ու տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում