copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 22:05 25-08-2024

Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել են, թե խնձորը նռնակ է և անմիջապես պառկել են գետնին

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվողը 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանն է։ Նրա ընտանիքի անդամներին (2 աղջկան և թոռնուհուն) նույն օրը, վերջիններիս կամքին հակառակ տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին և պահել տեղում մինչև առավոտյան 07։00-ն։
Ալբերտ Առուստամյանին, ով երկրորդ կարգի հաշմանդամ է, նույն օրը ևս ձերբակալել են, տեղափոխել ոստիկանության Զեյթունի բաժին, արժանացրել կոպիտ ու արհամարհական վերաբերմունքի, իսկ հաջորդ օրվա առավոտյան տեղափոխել ՁՊՎ։ Նույն օրը վերջինիս բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկել են խուզարկության՝ նույն տեսակի(սորթի) խնձոր գտնելու նպատակով։
Ականատեսները (փողոցի երեխաները) պատմում են, որ Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և անմիջապես պառկել են գետնին»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի գիշերն արտառոց դեպք էր տեղի ունեցել Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեում։ Շենքի 9-րդ հարկի բնակիչը, տեսնելով Նիկոլ Փաշինյանին, տանից իր էր նետել վարչապետի ուղղությամբ։

Oragir.News-ն այցելել է Ռուբինյանց 2 հասցե, զրուցել շենքի բնակիչների, ինչպես նաև Փաշինյանի ազգականի՝ հորաքրոջ դստեր՝ տիկին Նելլիի հետ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում