Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:42 24-08-2024

Ում տուն էր հյուր գնացել Փաշինյանը, ով է նրա վրա խնձոր նետած տղամարդը. բացառիկ մանրամասներ

Երեկ գիշեր արտառոց դեպք էր տեղի ունեցել Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեում։ Գրել էր Armlur-ը։

Շենքի 9-րդ հարկի բնակիչը, տեսնելով Նիկոլ Փաշինյանին, տանից իր էր նետել վարչապետի ուղղությամբ։

Oragir.News-ն այցելել է Ռուբինյանց 2 հասցե, զրուցել շենքի բնակիչների, ինչպես նաև Փաշինյանի ազգականի՝ հորաքրոջ դստեր՝ տիկին Նելլիի հետ։ Վերջինս պատմեց, որ Նիկոլ Փաշինյանը հորաքրոջն այցի էր գնացել, սակայն դեպքի մասին ինքը համացանցից է իմացել. «Գնացեք, պարզեք՝ ով է արել, չենք տեսել, բայց ասում են՝ դիմացի շենքից է»,- հավելելով, որ 50 տարի այդ շենքում են ապրել, նույն տանն ապրել է նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն, նման բան երբեք չի եղել։

Oragir.News-ը զրուցեց նաև խնձոր նետած տղամարդու՝ Ալբերտ Առուստամյանի ազգականի հետ, ով ասաց, որ վերջինս տանը մենակ է եղել, և թե ինչպես է դեպքը տեղի ունեցել չգիտեն, քանի որ Առուստամյանը երեկվանից մեկուսարանում է։

Մեր տեղեկություններով՝ Ալբերտ Առուստամյանն իր ընտանիքի հետ այդ շենքում վարձակալական հիմունքներով է ապրում։

Հիշեցնենք, որ երեկ ողջ գիշեր իրավապահ համակարգը փնտրում էր կատարողին ու արդյունքում ձերբակալել են 71-ամյա տարեց տղամարդու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում