copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:03 23-08-2024

Զապորոժիայի ատոմակայանում բռնկված հրդեհի պատճառը դեռ չի պարզվել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) օգոստոսի 12-ին հայտնել է, որ իր ներկայացուցիչները ստուգել են Ուկրաինայի Զապորոժժիա ատոմակայանի վնասված հովացուցիչ աշտարակը, փոխանցում է Ամերիկայի Ձայնը:

Օգոստոսի 11-ին Զապորոժժիայի ատոմակայանի հովացման աշտարակներից մեկում բռնկված հրդեհը չի ազդել Ուկրաինայի ռադիացիոն իրավիճակի վրա, ասվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ-ի) զեկույցում: Այնուամենայնիվ, այն շարունակում է մնալ մեծ մտահոգություն միջուկային ոլորտի փորձագետների համար:

Գիտնական Էդվին Լայմանի խոսքով՝ «...հրդեհները կարող են անջատել էլեկտրական սարքավորումները, և ատոմակայանի անվտանգությունը դեռևս հիմնովին հիմնված է հովացման պոմպերի էլեկտրաէներգիա ունենալու վրա, որոնք անընդհատ ջուր են շրջանառում ռադիոակտիվ միջուկներով»:

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ հրդեհը կամ սադրանք է, կամ անփութություն ռուսական զորքերի կողմից, որոնք վերահսկում են կայանը։

Ռուսաստանն իր հերթին մեղադրել է ուկրաինական ուժերին՝ ասելով, որ գործարանը շարունակում է բնականոն աշխատանքը.

«Ինչպես նախկինում Զապորոժժիայի ատոմակայանում տեղի ունեցած շատ միջադեպեր, մենք գուցե երբեք չենք իմանա այս մեկի պատչառը: Ռուսները շարունակում են այնտեղ տեղավորել ռազմական անձնակազմ և տեխնիկա, ակնհայտորեն շարունակում են գրավել գործարանը և հետապնդել նրա աշխատակիցներին»,-ասել է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի անդամ Ջոն Հարդին։

Փորձագետներն ասում են, որ ռուսական ուժերը ատոմակայանում աշխատանքից հեռացրել են ավելի փորձառու ուկրաինացի աշխատողներին և չեն կարողանում պատշաճ կերպով պահպանել դրա օբյեկտները, քանի որ օգտագործված միջուկային վառելիքի տոննաները մշտական սառեցման կարիք ունեն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
23:13 Իրանն արգելել է եվրոպական երկրներին մասնակցել Խամենեիի հրաժեշտի արարողությանը
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ