copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:25 22-08-2024

Լոռու մարզում ուսով իրար հարվածելու համար անչափահասները վիճել ու քաշքշել են իրար. shamshyan.com

Օգոստոսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկ Ղազարյանը և նույն դասակի կրտսեր պարեկ Մամյանը ժամը 22։00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի 30 հասցեի մոտ լսել են բարձր ձայներ, մոտեցել և նկատել են չորս երիտասարդների՝ որոնցից երկուսի վերնաշապիկներրը պատռված են եղել և նշված վայրից չորս երիտասարդներին տեղափոխել են ոստիկանության Տարոնի բաժին՝ պարզաբանումների համար։

Տեղում դեպքի հանգամանքները ստուգելու ժամանակ պարզվել է, որ երիտասարդները հանդիսանում են Լոռու մարզի բնակիչներ 16-ամյա Կ․ Ք․-ն, 17-ամյա Ս․ Ռ․-ն, 16-ամյա Վ․ Հ․-ն և 16-ամյա Դ․ Խ․-ն:

Արդեն ոստիկանությունում վերջիններս հայտնել են, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի 30 հասցեի մոտ հանդիպակաց ուղղությամբ իրենց են մոտեցել 3 երիտասարդ տղաներ և անցնելու ընթացքում անծանոթ երիտասարդներից մեկը ուսով հարվածել է Դ. Խ․-ին, որից առաջացել է վիճաբանություն:

Ոստիկանության Տարոնի բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ անծանոթ քաղաքացիներին հայտնաբերելու ուղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում