copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:32 20-08-2024

Մենք միշտ Ադրբեջանից մեկ կամ երբեմն անգամ մի քանի քայլ հետ ենք մնում․ Էդմոն Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրել է․

«Ադրբեջանը դիմել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար:

Դեռ ամիսներ առաջ էի կանխատեսել, որ Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացնելու և անդամագրվելու է վերջինիս: Դրա համար առաջարկում և լոբբինգ էի անում, որ Հայաստանն ավելի շուտ դիմի և օգտագործի իր կապերը ՌԴ-Հնդկաստան-Իրան եռանկյունու աջակցությամբ՝ անդամագրվելու ԲՐԻԿՍ-ին:

ԲՐԻԿՍ-ի անդամ-պետություններն էին Բրազիլիան, Ռուսաստանի Դաշնությունը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան։ Այս տարի այն ընդլայնվել է՝ ներառելով նաև Եգիպտոսը, Իրանը, Եթովպիան և ԱՄԷ-ն:

Կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Հայաստանի առևտրային հիմնական գործընկերները ԲՐԻԿՍ-ի անդամ են:

Մենք միշտ Ադրբեջանից մեկ կամ երբեմն անգամ մի քանի քայլ ետ ենք մնում: Այդ ամենի հետևանքն էլ միշտ մեզ վրա ավելի թանկ է նստում կամ ավելի թանկ է «վաճառվում»»,- գրել է Մարուքյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում