copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:15 20-08-2024

«Աթենք» ՍՊԸ-ն չի լուծել քաղաքացու խնդիրը. մարդիկ անքուն գիշերներ են անցկացնում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Աթենք» ընկերությունը, թեեւ խոստացել էր լուծել քաղաքացու խնդիրը՝ ապագայում նոր գործարան կառուցել, սակայն տեսանելի ոչինչ չի անում այդ ուղղությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը օգոստոսի 13-ին գրել էր, որ «Աթենք» ՍՊԸ-ն դատարանում պարտվել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին:

Պաշտոնական աղբյուրներից՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ քաղաքացի Ալինա Խուդոյանը բողոք է ներկայացրել այն մասին, որ Երեւան քաղաքի Ծարավ Աղբյուր թաղամասի 59/1 հասցեում գործող «Աթենք» մսամթերքի գործարանի սարքավորումների աշխատանքի հետեւանքով առաջացող աղմուկը թափանցում է բնակարան եւ խանգարում իր ընտանիքի գիշերային անդորրը:
Իրականացված զննության արդյունքում պարզվել է, որ «Աթենքի» գործունեության հետեւանքով իրապես կարող է դիմումատուի բնակարանում աղմուկ լինել. դա հաստատվել է նաեւ պաշտոնական չափման արդյունքում: ՀՀ առողջապահական աշխատանքի տեսչական մարմինը որոշել է «Աթենք» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի, կարգադրել 15-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելով սանիտարական նորմերով սահմանված պահանջները: Սակայն «Աթենք» ՍՊԸ-ն համամիտ չի եղել տեսչական մարմնի որոշման հետ եւ բողոքարկել է ակտը դատարանում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տեւական ժամանակ ընթացող դատական պրոցեսների արդյունքում «Աթենք» ՍՊ ընկերությունը պարտվել է դատարանում։ Մենք փորձեցինք կապ հաստատել «Աթենք» ՍՊԸ-ի հետ, սակայն մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան, եւ չկարողացանք պարզել, թե աղմուկից դժգոհող քաղաքացու հարցերը ինչպես են լուծվել։

Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է ընկերությունից խնդրի մասով մեկնաբանություն ստանալ, սակայն ՍՊԸ-ից պարզաբանում ստանալ չի հաջողվում: Այնուամենայնիվ հետեւողական կլինենք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
19:06 Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
18:47 Լույս աշխարհ է եկել Սամվել Ալեքսանյանի յոթերորդ թոռնիկը. Լուսին Ալեքսանյանը որդի է ունեցել
19:37 Բաքվում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը 40 օր է՝ կապ չի հաստատել ընտանիքի հետ․ «Փաստինֆո»
18:53 «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ