copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:00 19-08-2024

Բայրամովը պնդում է՝ բանակցությունների ռուսական հարթակն ընդունելի է Բաքվի համար

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ բանակցությունների ռուսական հարթակն ընդունելի է Բաքվի համար։ Այս մասին Բայրամովն ասել է ռուսական Իզվեստիա» պարբերականին տված զրույցում՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է ուժեղ Ռուսաստանի դերը հակամարտությունների կարգավորման գործում և ի՞նչ է ակնկալում Բաքուն Մոսկվայից։

Բայրամովն այս համատեքստում նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածություններում, ինչպես նաև հիշեցրել հետպատերազմական ժամանակահատվածում Ռուսաստանի մասնակցությամբ կայացած հայ-ադրբեջանական բազմաթիվ հանդիպումները։ Նրա խոսքով՝ Բաքուն բաց է ռուսական հարթակում բանակցությունների անցկացման համար։

«Մենք օգտագործում ենք ուղիղ երկկողմ ձևաչափ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք երբեք չենք հրաժարվել նաև տարբեր հարթակներից: Ռուսաստանի Դաշնության հարթակը մեզ համար միշտ ընդունելի է եղել, և բնականաբար այսուհետ ևս մենք պատրաստ են օգտագործել տվյալ հարթակը», - ասել է Բայրամովը՝ նշելով, որ վերջին շրջանում Երևանն է անհամաձայնություն հայտնել այդ հարթակին:

Հիշեցնենք, որ այսօր Բաքվում իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կցանկանար մասնակցել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։

«Բոլորին շատ լավ հայտնի է, որ Ռուսաստանը նույնպես բախվում է ճգնաժամերի, այդ թվում՝ առաջին հերթին ուկրաինական ուղղությամբ, բայց Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում վերջին մի քանի տարիներին մեզ թելադրում է այդ իրադարձություններին մասնակցության անհրաժեշտություն, իհարկե՝ այնքանով, որքանով պահանջված կլինի կողմերից»,- ասել էր ՌԴ նախագահը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից