copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:39 16-08-2024

Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները․ Կոպիրկին

Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները, ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Օշականի ճակատամարտի 197-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

«Չնայած այն հանգամանքին, որ պատմության նոր դասագրքերում հանվել է Օշականի ճակատամարտի մասին մի գլուխ, այդ օրերի իրադարձությունները մնում են մեր հիշողության մեջ։ Մենք չենք մոռանա հայրենիքի և սրբավայրերի պաշտպանության համար ոտքի ելած զինվորների հերոսությունն ու անձնազոհությունը»,- նշել է Կոպիրկինը:

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ-ից նախօրեին մեկնաբանել էին Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագրքի հատվածը, որտեղ ներկայացվել է ռուսական կայսրության «բռնակցումը» Հայաստանին՝ նշելով, որ այդ քայլով կասկածի տակ է դրվում ռուսական կայսրության, իսկ հետագայում ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հատուկ դերը ներկայիս Հայաստանի կայացման գործում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում