copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:00 14-08-2024

Փաշինյանն իր սեռական օրգաններն ուտող 10-12% ընտրազանգվածին հերթական օրգազմին է հասցնում. Նաիրա Զոհրաբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիկոլ Փաշինյանն արձակուրդից վերադառնալուց հետո հերթական տեսանյութն է հրապարակել՝ տեղեկացնելով, որ համակիրների հետ վերսկսել է հեծանվային զբոսանքները։ Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ այսօրվանից իրենց է միացել նաև իր կինը՝ Աննա Հակոբյանը։

Հատկանշական է, որ արձակուրդում գտնվելու շրջանում նույնպես Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հանրությանը թույլ չէին տալիս իրենց մոռանալ՝ պարբերաբար հանգստից տեսանյութեր հրապարակելով և իրենց հանգիստը՝ հիմնականում սնվելը ցուցադրելով։

Հանրության մեծամասնությունն այս տեսանյութերին բացասաբար էր արձագանքում՝ նշելով, որ ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին կառավարության ղեկավարը պետք է ավելի հանրօգուտ գործերով զբաղվի։

Oragir.News-ի հետ զրույցում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ չի կարծում, թե այս տեսանյութերի հրապարակումը վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նրա խոսքով՝ այս ամենը շատ պարզ բացատրություն ունի․ այն պայմանավորված է օրակարգի բացակայությամբ․

«Հայաստանին վերաբերող անվտանգային լրջագույն խնդիրներն այլևս այս ռեժիմը չի որոշում, որոշումները կայացվում են Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան և Ադրբեջան-Թուրքիա-արևմուտք հարթություններում, իսկ Նիկոլ Փաշինյանին ընդամենը տեղեկացնում են, որ Հայաստանի մասով կայացվել է այս որոշումը, դուք պետք է անեք սա, սա, սա։ Օրերս էլ Էլչին Ամիրբեկովը կրկին հաստատեց, որ Փաշինյանն Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցը ու այդ խնդիրը կարգավորելու համար ժամանակի է խնդիր, այս իրավիճակում գործող ռեժիմի պարագլուխն ի՞նչ կարող է անել․ օրակարգը լցնել հեծանիվով, լոբի մաքրելով, փիփերթ հավաքելով, տոլմա փաթաթելով, որպեսզի հասարակության՝ իր 10-12% սեգմենտին հերթական պոպկորնը տան՝ ծամելու և օրակարգ լցնելու համար»։

Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ այստեղ ոչ մի հետին միտք փնտրել պետք չէ, և սա փաստում է օրակարգի բացակայությունը։

«Այդ մարդը մի բանով իր գոյությունը պե՞տք է ցույց տա՝ որպես երկրի ղեկավար, ինքը չի կարող չէ ասել, որ ես Հայաստանին վերաբերող այս հարցի կապակցությամբ քննարկում եմ ունեցել, Հայաստանի սահմանի անձեռնմխելիության համատեքստում Ալիևից պահանջել եմ 2021 թվականի մայիսի 12-ին Հայաստանից զավթված սուվերեն տարածքից։ Ինքը նման բան չի կարող ասել, քանի որ դա չի կարող անել, չի կարող ասել, որ ես Ալիևին ասել եմ «пашёл ты на 3 буквы», ես Սահմանադրություն չեմ փոխելու։ Չի կարող ասել, որովհետև անելու է, ու քանի որ ինքն այլևս չի կարող զբաղվել Հայաստանի խնդիրներով, իրեն մնում է օրակարգը լցնել հեծանիվով, լոբիով, փիփերթով ու տոլմա փաթաթելով»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ խնդիրը սա է, ու շատ դավադրությունների տեսություններ փնտրելու կարիք չկա։

Oragir.News-ի հարցին, թե այս ճանապարհով Նիկոլ Փաշինյանին հաջողվո՞ւմ է հասարակության տրամադրությունների վրա ազդել, թե՞ սա ուղղված է բացառապես իր ընտրազանգվածին՝ Զոհրաբյանը պատասխանեց, որ հասարակության ադեկվատ հատվածին, որը կազմում է հասարակության գերակշիռ մեծամասնությունը, սա ավելի է զայրացնում։

«Իսկ Նիկոլ Փաշինյանի 10-12%, իր սեռական օրգաններն ուտող ընտրազանգվածին սա հասցնում է հերթական սեռական օրգազմին։ Այդ 12%-ը Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր շարժումից ընկնում է լրջագույն օրգազմի մեջ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան