copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:05 14-08-2024

Գյուղում այլևս հավ չի մնացել, մարդաբոյ շները նաև երեխաների վրա են հարձակվում․ Աստղաձորի բնակիչներ

Oragir.News-ը Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղից ահազանգ է ստացել։ Գյուղացիներն իրենց մտահոգությունն են հայտնել շների քանակից․ նշում են՝ այնքան շատ են, որ արդեն մարդկանց քանակն էլ են գերազանցում։

Oragir.News-ը կապ հաստատեց Աստղաձոր գյուղի բնակիչ Արթուր Գրիգորյանի հետ․ «Սարսափելի վիճակ է․ մարդկանց բոյի հասնող շները թափառում են գյուղում, վախեցնում մարդկանց, փչացնում ցորենի արտերը, բերքը չենք կարողանում հավաքել։ Մի քանի օր առաջ հարձակվել էին մեր հորթի վրա, եթե մի քանի րոպե ուշ հասնեինք՝ հորթից ոչինչ չէր մնալու, չնայած ականջները կերել էին։ Գյուղում այլևս հավ չի մնացել , երեխաների վրա են տալիս, առանց մեծերի չեն կարող տնից մի քայլ անել, շուտով դպրոցները բացվելու են, չգիտենք՝ երեխաներին ինչպես դպրոց ուղարկել»։

Խոսելով շների քանակը կրճատելու մասին՝ Աստղաձորի բնակիչը ասաց․ «Մենք չենք ասում շներին գան, սպանեն, ուղղակի թող համապատասխան մարմինները զբաղվեն խնդրով․ տանեն շների համար նախատեսված վայրեր, թե չէ նրանց հետ համատեղ ապրելը գնալով ավելի սարսափելի է դառնում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում