copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:40 13-08-2024

6 ամսում քննվել է անչափահասների նկատմամբ հանցագործության մասին 1032 քրեական վարույթ

2024թ. 1-ին կիսամյակի ընթացքումքննչական կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով 1032 քրեական վարույթ։

ՔԿ-ից հայտնում են, որ հիշյալ քրեական վարույթներից 64-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 67 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 1-ը՝ 1 անձի վերաբերյալ ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան: 240 քրեական վարույթ կարճվել է, որից 202-ը` ռեաբիլիտացնող, իսկ 38-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 238-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները, 5 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 29-ը` միացվել է, 455 քրեական վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Մասնավորապես, դատարան ուղարկված 64 վարույթներից 5-ը քննվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 22-ը՝ ֆիզիկական ներգործության, 16-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝ ալիմենտ վճարելուց խուսափելու, 17-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 67 մեղադրյալից 18-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 1-ը՝ խնամակալ, հոգաբարձու, 4-ը՝ ուսումնական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից, 44-ը՝ այլ անձինք:

Դատարան ուղարկված վարույթներով 78 տուժողից 27-ը եղել են մինչև 12, 16-ը՝ 12-14, 16-ը՝ 14-16, 19-ը՝ 16-18 տարեկան:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից