Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:53 12-08-2024

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների հրաժարականից բացի այլ ելք ուղղակի չկա․ Գարեգին Խումարյան

անրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը գրում է․

Հետաքրքրությամբ հետևում եմ Հանրային ռադիոյի տնօրենի խնրդահարույց մրցույթից հետո Հանրային հեռարձակողի խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակին։

Տարաբնույթ կարծիքների ու մեկնաբանությունների հոսքի մեջ մի գիծ կա, որ անընդհատ հանդիպում եմ՝ շատերի մոտ տեղի ունեցածը «սովետի» հետ է ասոցիացիաներ առաջացնում։

Մի քանի ուշագրավ մեկնաբանություն եմ առանձնացրել: Հեղինակներից ներողություն եմ խնդրում, բայց մի փոքր փափկեցրել եմ ձևակերպումները և փորձել խուսափել անհարկի անձնավորումից:
Եվ այսպես՝

Բա սաղ կյանքդ կարիերա կառուցես, գաս հասնես էս տարիքին ու կոմկուսի ապառատչիկի ջանասիրությամբ կռուտիտ լինես պարտիայի որոշումների համա՞ր:
***
Նեոբոլշևիզմի դրսևորումները շարունակվում են:
***
Պոլիտբյուրոյում մի ֆրազ կար, որի հետ ոչ ոք չէր վիճում. Есть мнение,,, մարդա մեկն իրան դրել ա Չեռնենկոյի տեղ:
***
Սաբոտա՞ժ։ Այսինքն՝ դեռ ԽՍՀՄ Բոլշևիզմի մնացուկ ենք։ Ասենք «Բողոքներ» ասածից արդեն 1930-ականների ռեպրեսիաների ռեժիմի եղած ու չեղած «մատնագրերի» հոտ ա գալիս։
***
... լրիվ Դովլաթովի "իսկ ով էր գրում 4 միլիոն մատնման նամակներ.." վիճակն է։
***
Այս մտքերից ստալինյան ցենզուրայի հոտ է փչում հեղինակի կողմից լավ էլ գիտակցված ձևով:
***
Էս մարդը մտածելակերպով, աշխարհընկալմամբ ու արժեքներով շարքային կոմուկսի ակտիվիստ: Եկել խոսում է դեմոկրատական ինստիտուտից բրեժնևյան հռետորաբանությամբ:
***
Մարդուն նշանակել են «Սուսլով», ինքն էլ հավատացել է։
***
Իսկ մնացածը՝ «հաղթածի ամենալավ ծրագիր», «հումորի զգացում» եւ այլն, ընդամենը շղարշ են՝ քողարկելու համար իրական նպատակը։ Նույն շղարշն է նաեւ այլ թեկնածուին տված մեկ ձայնը. տեսեք՝ մեզ մոտ միակարծություն չէ։ Ճիշտ սովետական ընտրությունների նման, երբ դեմոկրատիայի պատրանք էր ստեղծում «կոմունիստների եւ անկուսակցականների անխախտ բլոկի» թեկնածուին դեմ տված 0,01 տոկոս ձայնը
***
Փառք ՍՄԿԿ:
----
Կարծում եմ՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների հրաժարականից բացի այլ ելք ուղղակի չկա: Գեղագիտորեն կատարյալ կլիներ, եթե նրանք այդ մասին հայտարարեին միասին: Այլ բան, որ վստահ չեմ, թե այդպիսի որոշում ինքնուրույն կայացնելու ազատություն ունեն:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան