copy image url
Արտաքին Սպորտ 1 տարի առաջ - 20:41 08-08-2024

Փարիզի 17-րդ շրջանի ղեկավարը քաղաքային այգում հյուրընկալել է ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին

Փարիզի 17-րդ շրջանի ղեկավար Ժոֆղուա Բուլարը քաղաքային այգում այսօր հյուրընկալել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, Օլիմպիական խաղերի մեդալակիր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանի օլիմպիական պատվիրակության անդամներ, բազմաթիվ երկրպագուներ:

Ողջունելով մարզիկներին՝ Փարիզի 17-րդ շրջանի ղեկավարը շնորհավորել է նրանց Փարիզ-2024-ում ունեցած տպավորիչ մրցելույթների և նվաճած մեդալների առթիվ: Ժոֆղուա Բուլարն ընդգծել է՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները մշտապես առանձնացել են ջերմությամբ ու բարեկամությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և սրտացավ վերաբերմունքի համար: Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը խաղերի ողջ ընթացքում զգում է թե՛ Փարիզի իշխանությունների, թե՛ ֆրանսիացի ժողովրդի աջակցությունն ու բարեկամական վերաբերմունքը:

Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն ու բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը ևս շնորհակալություն են հայտնել հյուրընկալության և երկրպագության համար: Ներկաներին ողջունել է նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Այնուհետև, հայ մարզիկները լուսանկարվել են Փարիզի 17-րդ շրջանի քաղաքային այգում հավաքված երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանել նրանց:

Նշենք՝ այսօր երեկոյան Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը կհյուրընկալվեն նաև Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը» և կհանդիպեն Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների ու երկրպագուների հետ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից