copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:30 06-08-2024

Բնակարան, մեքենաներ, ավտոկայանատեղի, 27 մլն դրամ եկամուտ․ Մխիթար Հայրապետյանի և կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակաբար ուսումնասիրում և իր ընթերցողներին է ներկայացնում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամները հայտարարագրերը, որոնց բարեկեցությունը 2018-ի իշխանափոխությունից հետո շեշտակի աճել է։

Այսօր ուսումնասիրել ենք ներկայումս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցնող Մխիթար Հայրապետյանի և նրա կնոջ՝ Լուսին Վանա Կարապետ Ավետիսի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Մխիթար Հայրապետյանը 2018-ի իշխանափոխությունից հետո մինչև 2019-ի հունվարի 14-ը զբաղեցրել է Սփյուռքի նախարարի պաշտոնը, 2019-ի հունվարից մինչև 2021-ի օգոստոսի 1-ը եղել է ԱԺ պատգամավոր, 2021-ի սետպեմբերի 28-ից ընտրվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, իսկ 2023-ի դեկտեմբերի 29-ին նշանակվել է ԲՏԱ նախարար։

Որպես անշարժ գույք՝ Հայրապետյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևան քաղաքում, որը նա գնել է 2021-ի փետրվարի 18-ին։

Մխիթար Հայրապետյանի գործերը 2023-ին բավականին լավ են եղել, և վերջինս հուլիսի 12-ին ձեռք է բերել ավտոկայանատեղի՝ Երևանում, հոկտեմբերի 23-ին էլ՝ հողամաս՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում։ Ինչպես ավտոկայանատեղիին, այնպես էլ հողամասին Մխիթար Հայրապետյանը տիրապետում է միանձնյա սեփականությամբ։

Տարեվերջին Մխիթար Հայրապետյանի բնակարանը, ավտոկայանատեղին և հողամասը պահպանվել են։

Տարվա ընթացքում Հայրապետյանը ոմն Կարեն Խաչատրյանին 16 հազար դոլարի չափով փոխառություն է հանձնել։

Տարեսկզբին Մխիթար Հայրապետյանի բանկային հաշիվներին եղել է 1․058․066 դրամ, որը տարեվերջին շեշտակի աճել է՝ հասնելով 8․050․259 դրամի։

Հայրապետյանի կանխիկ դրամները տարեվերջին կազմել են 7․380․000 դրամ և 9000 եվրո, տարեվերջին՝ 4․100․000 դրամ և 6000 եվրո։

Հաշվետու տարում Մխիթար Հայրապետյանի եկամուտները կազմել են 20․485․530 դրամ, որից 17․621․661 դրամն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից, 34․900 դրամը՝ ԲՏԱ նախարարությունից ստացած աշխատավարձն է, ևս 2․828․969 դրամ նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30․718․556 դրամ։

Մխիթար Հայրապետյանն իր եկամուտներից 4․035․004 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Հայրապետյանի կինը՝ Լուսին Վանա Կարապետ Ավետիսին, անշարժ գույք չի հայտարարագրել։

Որպես շարժական գույք՝ վերջինս հայտարարագրել է 2022 թվականի արտադրության DONGFENG մակնիշի և 2001 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենաներ։ Առաջին մեքենան նա գնել է 2022-ի դեկտեմբերի 9-ին, երկրորդը՝ 2018-ի հունվարի 15-ին։ Երկու մեքենաներն էլ տարեվերջին պահպանվել են։

Հայրապետյանի կնոջ բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 445․530 դրամ, տարեվերջին՝ 355․623 դրամ։

Որպես կանխիկ դրամ՝ նա հայտարարագրել է 4․500․000 դրամ, որը տարեվերջին կազմել է 4․500․000 դրամ։

Լուսին Վանա Կարապետ Ավետիսիի տարեկան եկամուտները կազմել են 6․848․714 դրամ, որից 4․204․596 դրամը՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից, որը հանրությանն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով, 175․118 դրամը՝ ԵՊՀ-ից, 2․469․000 դրամը՝ Հանրային հեռուստաընկերությունից ստացած աշխատավարձն է։ Հ1-ում Հայրապետյանի կինն աշխատում է քաղաքացիաիրավական պայմանագրով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում