Օրակարգ. Նիկոլ Փաշինյանը ձգտում է Հայաստանում ստեղծված իրավիճակն անշրջելի դարձնել. Վահագն Մելիքյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ հիմնադիր անդամ, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Վահանգն Մելիքյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ընթացող բանակցությունների, այդ երկրների կողմից պարբերաբար ներկայացվող պահանջների, գործող իշխանությունների վարած անհեռատես քաղաքականության, ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով մեղմելու հնարավորությունների, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հեռանկարի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Վահանգն Մելիքյանը համոզմունք հայտնեց, որ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ձգտում են Հայաստանում ստեղծված աղետալի իրավիճակն անշրջելի դարձնել։ «Ամեն ինչ արվում է, որ եթե Հայաստանում հնարավոր փոփոխություններ լինեն, թողնել մի այնպիսի ժառանգություն, որ ով էլ հետագայում իշխանությունը վերցնի, կամ գա իշխանության, վերջինիս հնարավորություններն այնքան սահմանափակ լինեն, որ իրենք էլ կողքից փորձեն մատնացույց անեն, որ տեսեք՝ խնդրեմ, խոսանում էին կգան, կանեն, ոչինչ չի ստացվում»։

Դիվանագետը նաև շեշտեց, որ Հայաստանն այսօր կանգնած է բախումների կիզակետի, մասնավորապես Սիրիայի, կամ Ուկրաինայի վերածվելու իրական վտանգի առաջ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները