copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:23 30-07-2024

Մեր օրերի դիլետանտներին մի խորհուրդ՝ դատարկաբանելու փոխարեն ընդամենն աշխատե՛ք․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2017 թվականին Երևանում տեղի ունեցած այս վթարով նույնպես 3 մարդու մահվան պատճառ դարձած Nissan Patrol-ի վարորդը փախուստի դիմեց դեպի Վրաստան, սակայն հաջորդ օրը լուսադեմին ՀՀ իրավապահ մարմինների համագործակցված, գործուն ջանքերով բռնվեց Թբիլիսիի միջազգային օդանավակայանում և նույն օրն անմիջապես վերադարձվեց Հայաստան, ապա ենթարկվեց քրեական պատասխանատվության։

Իսկ օրեր առաջվա դեպքով՝ Շիրակի մարզում ծնողների ու երեխայի մահվան հանգեցրած վթարի մասնակից՝ առերևույթ մեղավոր վարորդը դարձյալ Վրաստան է հեռացել և ի՞նչ…., անցել է արդեն մի քանի օր։ Մեր օրերի դիլետանտներին մի խորհուրդ՝ շատ խոսելու, դատարկաբանելու փոխարեն ընդամենը աշխատե’ք, աշխատե’ք»։