Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:19 29-07-2024

Մեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4209 խախտում

Հուլիսի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4209 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 մեքենա։

«Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 132, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 250 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 526, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 318, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 215, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 155 և 1686 այլ իրավախախտումներ։ 116 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 151-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 104-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 379-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 75 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14087 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 243 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 234, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 787 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 78, չամրակապված վարելու՝ 3321, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 249, վարելիս հեռախոսից օգտվելու՝432, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 15, արագության գերազանցման՝ 1829 և 3923 այլ իրավախախտումներ։ 488 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1616-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 414-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 16-ը՝ բեռնատարներ, 387-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 56 անձ»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին