Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:50 26-07-2024

Ըստ էության․ ՔՊ-ն կոմպրոմատների կուսակցություն է․ Հայկ Ստեփանյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանին։

Անդրադառնալով նախկինում Քպ-ականներին աջակցելուն և ներկայումս քննադատելուն՝ հարցին՝ ե՞րբ ՔՊ-ն շեղվեց հեղափոխության պահապանների պատկերացրած ճանապարհից, Ստեփանյանը պատասխանեց․

«Ըստ ամենայնի, եթե հիմա վերլուծենք այն ամենը ինչ եղել է,իրենք ի սկզբանե էլ շեղված են եղել։Այլ հարց է, թե երբ մեզ համար դա պարզ դարձավ։ Մեզ համար պարզ դարձավ, երբ մենք հասկացանք՝ ներկայիս իշխանության եկած անձինք ամեն կերպ դրժել և խախտել են իրենց տված խոստումները և գործում են ուղիղ հակառակ ուղղությամբ։Այսինքն՝ այն, ինչ 2018թ․-ի ապրիլ ամսից հայտարարել է այդ կուսակցությունը իրենց պարագլխի ղեկավարմամբ, ըստ էության՝ սուտ է եղել»,-ասաց Ստեփանյանը։

2018թ-ի հեղափոխությունից հետո ստեղծվեց «Հեղափոխության պահապաններ» կազմակերպությունը։

Հարցին՝ ում գաղափարն էր ստեղծել դա, և ով էր ֆինանսավորում կառույցը, դիտարկմանը, որ խոսակցություններ կան, որ կառույցը ֆինանսավորվել է նաև ԱՄՆ կողմից, Ստեփանյանը նկատեց․
«Հեղափոխության պահապաններ» ՀԿ-ն հիմնադրվել և ֆինանսավորվել է բացառապես անդամների կողմից։ Որևէ արտաքին կամ անգամ ներքին ուժի կողմից ֆինանսավորում չի ստացել։ Ես որպես այդ կազմակերպության նախագահ հայտարարում եմ»,-ասաց Ստեփանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում