Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:01 24-07-2024

Վաշինգտոնում բողոքի ցույցեր են ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետի ելույթի դեմ

ԱՄՆ մայրաքաղաքի ոստիկանությունն անցել է ծառայության ուժեղացված ռեժիմի: Հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ բողոքելով Կոնգրեսում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սպասվող ելույթի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է РИА Новости-ն։

Իրավապահների տվյալներով՝ ցուցարարների թիվը կարող է հասնել շուրջ 50 հազարի: Քաղաքի ոստիկաններին միացել են նյույորքցի մոտ 200 իրավապահներ:

Մարդիկ հավաքվել են Կապիտոլիումի շենքին հարակից Փենսիլվանիայի պողոտայում: Ցուցարարները պարզել են Պաղեստինի դրոշները և պաստառներ՝ կոչ անելով հրադադար հաստատել Գազայում և դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Իսրայելին: Հրեական կազմակերպությունները ավելի վաղ հայտարարել էին այս ակցիան անցկացնելու մտադրության մասին։

Երկուշաբթի՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ Նեթանյահուն հայտարարել էր, որ պատրաստվում է անձամբ շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Իսրայելին ցուցաբերած աջակցության համար: Նա պատրաստվում է նաև Կոնգրեսին հավաստիացնել, որ անկախ ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունների արդյունքներից Իսրայելը մնում է ԱՄՆ կարևորագույն դաշնակիցը Մերձավոր Արևելքում:

Ակնկալվում է, որ Իսրայելի վարչապետը հուլիսի 25-ին կհանդիպի Բայդենին և երկրի նախագահի նոր թեկնածու Քամալա Հարիսին, իսկ հաջորդ օրը՝ ԱՄՆ-ի նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել