Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:15 24-07-2024

Ըստ էության․ Նույնիսկ վարչական ռեսուրսի մի մասը Ավինյանին չի ընտրել․ Չախոյան

«Ավինյանի կատարած աշխատանքը 10 բալանոց համակարգով գնահատում եմ -10։ Իսկ խոստումներին չի կարելի լուրջ վերաբերվել։ Բոլոր երևանցիները ականատես եղան, որ Ավինյանի ոչ մի խոստում չի կատարվել»։

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում նման տեսակետ հայտնեց հասարակական գործիչ Արթուր Չախոյանը։

Նրա դիտարկմամբ՝ քաղաքային իշխանությունը օգտվում է այն հանգամանքից, որ ժողովուրդը պատշաճ կերպով չի արտահայտում իր դժգոհությունը։

«Հանրային դժգոհությունը դա միայն ֆեյսբուքով կամ սոցիալական ցանցերով չի արտահայտվում, այլ իրականում, որ մարդիկ դուրս գան և արտահայտեն իրենց դժգոհությունը։ Ոչ թե 15 հոգի գան, այլ հազարավոր իրական երևանցիներ, ոչ թե ռուս ակտիվիստներ»,-նշեց նա։

Չախոյանը նշում է՝ տվյալ իշխանության պարագայում դժվար է պատկերացնել քաղաքապետի և ավագանու անդամների իդեալական համագործակցություն։

«Այս իշխանության դեպքում, ես հասկանում եմ, որ քաղաքապետն ու ավագանու անդամները չեն կարողանում լեզու գտնել։ Հարցը նրանում չէ, որ ավագանիներն են վատը, այլ քաղաքապետն է վատը, որ չի կարողանում ճիշտ խոսույթ տանի, ընդառաջ գնա ավագանու անդամներին և իրենց կողմից բարձրացված հարցերին, խնդիրներին պատշաճ կերպով և ժամանակին լուծում տա»,-ասաց հասարակական գործիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ