Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:04 24-07-2024

Որն է ոստիկանության թիվ 1 նպատակը. հանցավորության դեմ պայքա՞րը, թե՞ Փաշինյանին պահելը. հարցում

Հայտնի է, որ հարկատուների միջոցներից հսկայական գումարներ են տրամադրվում ՆԳՆ-ին։ ՆԳՆ-ն բարեփոխումեր իրականացնելու նպատակով հսկայական դրամաշնորհներ է ստանում միջազգային հիմնադրամներից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից։ Ակնհայտ է նաև, որ ոստիկանությունը ավելի շատ զբաղվում է Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելով։ Մասնավորապես՝ վարչապետի մարզային այցերն ու առավոտյան հեծանվային զբոսանքներն ուղեկցում են հարյուրավոր ոստիկաններ։ Տպավորություն է, թե ոստիկանության ավանդական գործառույթները հիմնովին վերանայվել են։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիններին՝ «Ո՞րն է ոստիկանության թիվ 1 նպատակը. հանցավորության դեմ պայքա՞րը, թե՞ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելը»։

«Երկուսը իրար հետ։ Մեկը մյուսին չի խանգարում»,- ծիծաղով պատասխանեց մի քաղաքացի։ Հարցվածներից մի մասն ընդգծեց, որ հանցավորության դեմ պայքարը պետք է ոստիկանության հիմնական գործը լինի։ Եղան նաև Փաշինյանի և ոստիկանների հասցեին դրական կարծիքներ։ «Եթե ոստիկանները չլինեն, մեր երկիրը երկիր կդառնա՞»,- հռետորական հարց հնչեցրեց մի տղամարդ։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ոստիկանությունը Երևանի Բաղրամյան պողոտայում ժողովրդի վրա ձայնային նռնակներ է նետել և բռնություն կիրառել։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 100 մարդ։ Մինչ օրս ժողովրդի նկատմամբ բռնություն կիրառած ոչ մի ոստիկանի նկատմամբ վարույթ չի հարուցվել։ Հայտնի չեն նաև ծառայողական քննության արդյունքները։

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 19-ին Ծաղկաձորում Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպում-քննարկում էր ունեցել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ՆԳՆ բարեփոխումներին, ինչպես նաև Նախարարության ենթակա ծառայությունների գործունեությանը վերաբերող հարցեր։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը