Ներքին Ավելին 2 տարի առաջ - 14:28 23-07-2024

«Խոսրովի անտառ»-ում տեսախցիկները կրկին նկարահանել են Կովկասյան ընձառյուծին

Կովկասյան ընձառյուծը կրկին հայտնվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկների թիրախում։ Այս մասին տեղեկանում ենք «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆեյսբուքյան էջից։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հրապարակել է Կովկասյան ընձառյուծի նոր տեսարգրությունը, որին ուղեկցող գրառման մեջ ասվում է.

«Բնության զարդը՝ Կովկասյան ընձառյուծը։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում «կրիտիկական» կարգավիճակով:

Ընձառյուծը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Այն որպես իմաստության և հզորության խորհրդանիշ հանդիպում է հինավուրց քանդակներում և նկարներում», - ասված է հրապարակված տեսանյութին կից գրառման մեջ:

Նշենք, որ կովկասյան ընձառյուծն ամենահազվադեպ հանդիպող մեծ կատվազգիներից է, աշխարհում մնացել է ընդամենը 800-1000, իսկ Հայաստանում՝ մոտ 10 առանձնյակ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում